Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու փորձերը դատապարտված են ձախողման՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծը։
Փաստաթուղթը, որը համաձայնեցրել են Կոնգրեսի երկու պալատների համապատասխան հանձնաժողովները, պարունակում է այն թեզը, որ Վաշինգտոնը ձգտելու է Ռուսաստանին բացառել մի շարք միջազգային կազմակերպություններից:
Նախագիծը ներառում է Ռուսաստանի պետական աշխատողների բացառումը G20-ից, Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեից, Ֆինանսական կայունության խորհրդից, Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայից, ինչպես նաև պահանջում է քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են այս քաղաքականության խթանման համար, ասվում է փաստաթղթի տեքստում։
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան էլ հայտարարել է, որ ոչ բոլոր երկրներն են աջակցելու նման որոշմանը, գիտակցելով, որ դա, ի թիվս այլ բաների, ավելի է սրում առանց այն էլ լարված միջազգային իրավիճակը։ Նրա համոզմամբ՝ բոլոր առողջ քաղաքական գործիչները հասկանում են, որ երկխոսությունն անհրաժեշտ է: