Լոռու մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները Լոռու մարզի 26 հասցեում խուզարկություններ են կատարել։
Արդյունքում՝ հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, թմբուկավոր երկու ատրճանակ, երկու հրացան, ինքնաձիգի պահունակ, փամփուշտների ժապավեն, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, այլ ռազմամթերք։
Հայտնաբերվել են նաև տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Մի խումբ անձինք ձերբակալվել են։
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։