ՆԱՏՕ-ի երկրները մշտապես դիտարկում են Ուկրաինային նոր տեսակի զենք մատակարարելու հնարավորությունը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է Financial Times-ը:
Միևնույն ժամանակ, դաշինքի ղեկավարը կարևորել է Ուկրաինա արդեն հասցված զենքի գործարկման արդյունավետության ապահովումը, դրանց պահեստամասերի մատակարարման, ինչպես նաև այդ զինատեսակների պահպանման հարցերը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին, ապա, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, դրա համար դեռևս պայմաններ չկան:
Ստոլտենբերգը նաև այն կարծիքին է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտն ինքնաբերաբար չի հանգեցնի դաշինքի ու Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորմանը: