Լեռնային Ղարաբաղին հատկացվող վարկային աջակցության գումարի չափը 2023 թ. կկազմի 136 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այդ չափը սահմանվել է՝ ելնելով ԼՂ-ի սոցիալական և տնտեսական առաջնահերթություններից:
Նախնական նախագծով նախատեսված էր, որ ԼՂ-ին հատկացվելու է 144 միլիարդ դրամ, սակայն Ղարաբաղի կառավարության դիմումի արդյունքում 8 մլրդ դրամը հատկացվելու է ավելի շուտ՝ ընթացիկ տարում: