1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո (1993-1998 թթ.) «Հայաստան» համահայկական հիմնադրամն աղետի գոտում` Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, 550 ընտանիքի ապահովել է բնակարաններով՝ կառուցելով ընդհանուր 36 բնակելի շենք և 24 տուն: Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«2016–2019 թթ. հիմնադրամը բնակարանով է ապահովել ավելի քան 40 ընտանիքի, իսկ առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցած 2 բազմաբնակարան շենքերը և մանկապարտեզը, այդկերպ բնակարանամուտ կտոնի 36 ընտանիք:
Ներկայումս Մուշ-2 թաղամասում կառուցվում է ևս երկու շենք՝ նախատեսված շուրջ 60 ընտանիքի համար»,- նշված է գրառման մեջ: