Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետև ԱԺ նախագահը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին:
Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարներն ու պատգամավորներ: