Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում հայտարարվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։
Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09:00-13:00-ը և 14:00-16:00-ը:
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ:
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ: