Հայկական կողմը չի բացառում, որ այս ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման:
Գիտեք, որ երեկ փոխվարչապետների հանդիպումն է տեղի ունեցել, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը: