«Բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները, որոնք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այսօր շարունակել են բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական զորակազմի հրամանատարության հետ Իվանյան համայնքում:
Ադրբեջանական խմբից ռուս խաղաղապահների հետ շտաբ է ուղևորվել 5 հոգի, մնացածին, ինչպես նաև նրանց ուղեկցող ադրբեջանցի լրագրողներին, չի թույլատրվել մուտք գործել խաղաղապահների պատասխանատվության գոտի:
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը, արձագանքելով ադրբեջանցի լրագրողների դժգոհությանը, հայտարարել է, որ կարդում է ադրբեջանական լրատվամիջոցներում ռուս խաղաղապահների և իր հասցեին բացասական հրապարակումներն ու ադրբեջանական ԶԼՄ-ների գործողությունները որակել է «վարկաբեկիչ»: Ադրբեջանցի լրագրողները առցանց հեռարձակումը շարունակել են տեղից և մի շարք սադրիչ հայտարարություններ են հնչեցրել ռուս խաղաղապահ առաքելության հասցեին: