Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախատեսվում է 2023 թ.-ից սկսած փուլային եղանակով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Համակարգը ներդրվելու է փուլային՝ 2023-2025 թթ. ընթացքում:
Հայտարարագրերի նախագծերը պատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից այնուհետև կարող են ճշգրտվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:
Անչափահաս քաղաքացիները հայտարարագիր չեն ներկայացնելու: