Աշխատանքի իմիտացիա է տեղի ունենում: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին:
«Մարդիկ գալիս-գրանցվում են, գնում են իրենց գործերով, հետո հայտարարությունների ժամին գալիս են և, արի ու տես, հիշում մեր քաղաքացիների սոցիալական խնդիրները: Զարմացած դեմքի արտահայտությամբ գալիս են ու այստեղ ներկայացնում տարբեր ընտանիքներին վերաբերող խնդիրներ: Ցավն այն է, որ այս մարդիկ հիշում են այս ընտանիքներին, ինչպես իրենց իշխանության ժամանակ, երբ կա քաղաքական խնդիր լուծելու հարց»,- ասաց Հովհաննիսյանը:
Խնդիրները բարձրացնելու և դրանց լուծում տալու համար, Հովհաննիսյանի խոսքով, կան հարթակներ, որոնց ընդդիմությունը չի մասնակցում, նախագծեր չի ներկայացնում: