Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:
«Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր վստահության քվեն ստանալու և ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում եմ պարտականություններս իրականացնել բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»,- ասաց Գրիգորյանը:
Հայկ Գրիգորյանը 2018-2021 թթ. եղել է ՀՀ ՔԿ նախագահ:
Գրիգորյանն աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է 21 մեդալով, 4 հուշամեդալով, 1 պետական պարգևով և 3 կրծքանշանով: