Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին Պեկրեսը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես վերահաստատեցի իմ համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը: Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում»,- գրել է Պեկրեսը: