Եղեգնաձորի համար 1 հիմնական դպրոցն է: Մեկը այն 3 դպրոցներից, որի շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով դպրոցը վերակառուցվել է:
Հայկ Գալստյան (ՀՏԶՀ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - Մնացել են շատ քիչ աշխատանքներ, որ պետք է ավարտվեն: Դրանք արտաքին բարեկարգման աշխատանքներն են, բայց մինչև տարեվերջ մենք ֆիզիկապես աշխատանքները կավարտենք ու արդեն կսկսենք հանձնման-ընդունման աշխատանքները:
Դպրոցը կարող է ընդունել մինչև 530 աշակերտ: Բարելավված պայմաններով կրթական հաստատությունը կփոխի երեխաների վերաբերմունքը ուսման նկատմամբ՝ ասում է տնօրենը:
Գայանե Աբրահամյան (Եղեգնաձորի համար 1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար) - Շրջայց եմ կատարել 3 անգամ, եղել եմ ամենասկզբնական փուլում, միջին և ավարտման փուլում: Աշխատաքնները շատ որակյալ են, հոգատար մարդկանց ձեռքում է կառույցը: Կարծում եմ՝ նման աշխատաոճով հանձնված կառույցները շատ երկար կյանք կունենան:
Մինչև հաջորդ տարվա փետրվար կկահավորվեն Եղեգնաձորի և Պտղունքի դպրոցները: Միայն դրանից հետո կհամարվի, որ դպրոցի շինարարությունն ավարտված է, և պատրաստ է շահագործման:
Հայկ Գալստյան - Արդեն իսկ ավարտված է Երևանի թիվ 95 հիմնական դպրոցի աշխատանքները:
Մի քանի օրից կմեկնարկեն նաև Երևանի համար 95 դպրոցի կահավորման աշխատանքները: Այժմ միջազգային փորձաքննություն է անցնում:
Հայկ Գալստյան - Մատչելի հաշմանդամություն ունեցողների համար, ժամանակակից կրթական պահանջներին ամբողջովին բավարարող, ջերմամեկուսացման, արևային վահանակներով:
Ամենակարևորը՝ նորակառույց դպրոցները կլինեն սեյսմակայուն ու անվտանգ՝ 9 բալ երկրաշարժի դեպքում: Հայաստանում մոտ 1400 դպրոց կա, մեծ մասը՝ կառուցված խորհրդային տարիներին: Ըստ ուսումնասիրությունների՝ 9 բալ սեյսմակայունություն ունի 150-ը միայն: ՀՏԶՀ-ը մինչև 2025 թվականը կկառուցի սեյսմակայուն 46 դպրոց:
Հայկ Գալստյան - Յոթ դպրոց ավարտված ու ամբողջովին շահագործման հանձնված են, այս տարի ավարտում ենք 3 դպրոցի շինարարություն: Մյուս տարի մեր պլաններում շուրջ 13 դպրոցի ամբողջովին ավարտ ու կահավորում է, շուրջ 10-ի համար մենք ունենք նաև կառավարության հատկացրած միջոցներ գույքի համալրման մասով:
Հունվարին կմեկնարկեն Ճամբարակի համար 1 և Երևանի համար 68 հիմնական դպրոցների վերակառուցման աշխատանքները: 14 դպրոց նախագծման փուլում է: