Կառավարությունն առաջարկում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվի 75 հազար դրամ: Համապատասխան նախագիծը քննարկվեց Ազգային ժողովում:
«Հաշվարկի հիմում ընկած են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումները, մակրոտնտեսական ցուցանիշները»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ Կառավարության գործունեության ծրագրով՝ առաջիկա տարիներին պարբերաբար վերանայվելու է նվազագույն աշխատավարձը: