Ադրբեջանցի պատգամավոր Վուգար Բայրամովը տեղեկացրել է, որ հաջորդ ամսից Ղազախստանը կսկսի նավթ արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանը:
«Թյուրքական երկրները մեծացնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Հաջորդ ամսից Ղազախստանը նավթ կարտահանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Ակնկալվում է, որ Վրաստանի սևծովյան ափ տարեկան կարտահանվի 1,5 մլն տոննա նավթ և լրացուցիչ 3,5 մլն տոննա նավթ»,- գրել է Բայրամովը Twitter-ի իր միկրոբլոգում: