Հանրապետության ճանապարհները թեև անցանելի են, բայց ձմռան առաջին օրերին արդեն որոշ հատվածներում արգելափակումների դեպքեր են եղել:
Ամենաքննարկվածը Լանջիկ-Մաստարա հատվածում տեղի ունեցածն էր, սոցցանցերի օգտատերերն ահազանգել էին, որ մերկասառույցի պատճառով մեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բայց, ինչպես «Լուրերի» թղթակիցն է պարզել, պատահարին տեղումներ չեն նախորդել, բախման և արգելափակման գլխավոր պատճառը՝ մեքենաները, ձմեռային անվադողերով չեն եղել:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: