Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Արտաշատ քաղաքում ընթանում են 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 491 մլն 800 հազար դրամ արժողությամբ։
Ծրագրի 35%-ը ֆինանսավորում է Կառավարությունը, 55%-ը` համայնքը, իսկ 10%-ը՝ բնակիչները: Աշխատանքներն արդեն ավարտվել են 12 շենքում: