Դեկտեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Բագրատունու փողոցի բնակիչներից մեկը, որը ալկոհոլի ազդեցության տակ է, թմրանյութ է պահում և օգտագործում:
Բաժնից քրեական հետախույզները մեկնել են Բագրատունու փողոց` տեղեկության իսկությունը ստուգելու: Տեղեկությունը ճիշտ է եղել: Խոհանոցի հատակին և կահույքի վրա հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ` ընդհանուր մոտ երեքուկես կիլոգրամ:
47-ամյա տանտերը հայտնել է, որ թմրամիջոցն անցած ամիս պատրաստել էր ինքը` վայրաճ կանեփի թփերից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: