Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական կողմից 60 ռուս զինծառայողների վերադարձի մասին։ Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշիլինը տեղեկացրել է, որ ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել «60-ը 60-ի դիմաց» սկզբունքով:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ևս հաստատել է այդ տեղեկությունը: Նա մանրամասնել է, որ Ուկրաինա են վերադարձել 15 սպա և 45 շարքային ու սերժանտ։ Վերադարձածներից երկուսը կին են, հիսունութը՝ տղամարդ: