Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Դեպի ՀՀ միջպետական մայրուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մառախուղ է Սյունիքի մարզում:
Վթարներն ու արտակարգ այլ իրավիճակները բացառելու նպատակով, ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է:
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: