Թուրքիան պատրաստ է բարձրացնել Էգեյան կղզիների ինքնիշխանության հարցը, եթե Հունաստանը չդադարեցնի «սադրիչ գործողությունները»՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կա՛մ Հունաստանը հետքայլ է անում և կատարում է համաձայնագրերի պայմանները, կա՛մ մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Հունաստանը շարունակում է սադրանքները, և մենք չենք կարող լռել»,- սպառնացել է Չավուշօղլուն:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Հունաստանը վերջերս զորավարժություններ է անցկացրել Էգեյան ծովի կղզիներում։ Անկարայում կարծում են, որ Հունաստանի կողմից զինծառայողների և սպառազինությունների տեղափոխումը միջազգային օրենսդրության խախտում է։