Չճանաչված Կոսովոյի նախագահ Վիոսա Օսմանին հայտնել է, որ Պրիշտինան Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի մինչև տարեվերջ:
«Այս տարվա վերջին Կոսովոն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, և մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն»,- նշել է Օսմանին Ալբանիայի մայրաքաղաքում ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի շրջանակում:
Չճանաչված Կոսովոյի ղեկավարն ընդգծել է, որ գագաթնաժողովը Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցային հարթակ չէ:
«Ես այստեղ եմ որպես Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկի առաջնորդ։ Մենք դա ցույց տվեցինք եվրոպամետ գործողություններով: Այժմ ԵՄ-ն պետք խոսքից անցնի գործողությունների, ինչպես ԵՄ վիզաների ազատականացումը»,- նշել է Օսմանին: