Արտյոմովսկում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի հրետանավորները հիասթափվել են Իտալիայի ուղարկած 1966 թ. արտադրության ականանետներից, գրում է իտալական Corriere della Serra թերթը։ Ուկրաինայի զինվորականների խոսքով՝ ականանետների օպտիկան պատրաստվել է Հայրենական մեծ պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո։
«Սրանք հնացած մոդելներ են, արտադրվել են 1966 թվականին, իսկ օպտիկայի և ուղղորդող համակարգերը 1947 թվականի արտադրանք են, որոն շատ ավելի վատն են, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառված դրանց խորհրդային տարբերակները»,- ասել են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները։
Նրանք նաև նշել են, որ զինատեսակը ստացել են առանց զինամթերքի հավաքածուի և ստիպված են եղել օգտագործել ամերիկյան ու լեհական ականներ՝ այդ ականանետներից կրակելու համար՝ դրանով իսկ նվազեցնելով կրակի ճշգրտությունն ու կիրառման արագությունը։