Առաջին ալիքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» ժյուրիի շոուի և մրցույթի համար վավեր են բացառապես
tomsarkgh.am-ի և
Telcell ընկերության միջոցով ձեռք բերված տոմսերը։
«Զգուշացնում ենք, որ շրջանառվում են կեղծ տոմսեր:
Եղեք զգոն և այլ անձանցից կամ ընկերություններից տոմսեր ձեռք մի՛ բերեք։ Կեղծ տոմսերով մուտքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր չի թույլատրվելու»,- ասված է հաղորդագրության մեջ: