Մոնղոլիայի խորհրդարանը դեկտեմբերի 5-ին արտահերթ նիստ է գումարել՝ կապված մայրաքաղաք Ուլան Բատորում տեղի ունեցող անկարգությունների հետ։ Երկրի իշխանությունները որոշել են ցրել կառավարության շենքի մոտ կոռուպցիայի դեմ բողոքող քաղաքացիների՝ հայտնում է Central Asia-ն:
Ցուցարարները պահանջում են պատժել 12 միլիարդ դոլարի ածուխ գողացած պաշտոնյաներին՝ ներկայացնելով նրանց անունները։ Հանրահավաքները երրորդ օրն անընդմեջ անցկացվում են ամբողջ երկրում: Նշվում է, որ Մոնղոլիայից արտահանված ածխի քանակը տարբերվում է Չինաստանի ստացած ծավալից: Այդ երկիրը ստանում է Մոնղոլիայի ընդհանուր արտահանման մոտ 86 տոկոսը:
Միաժամանակ տեղեկություններ ստացվեցին, որ Չինաստանում մահապատժի են ենթարկել պաշտոնյաների, որոնք ներգրավված են եղել Մոնղոլիայից ածխի գողության մեջ։ Բացի այդ, չինական կողմը Մոնղոլիայի վարչապետին է հանձնել կոռուպցիոն գործով ներգրավված մոնղոլ քաղաքական գործիչների ցուցակը: