Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք, կատարվել է 2386 թեստավորում: Առողջացել է 113 բուժառու, գրանցվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445828 դեպք, որոնցից 434979-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 283 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8712 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 237 561 թեստավորում: