Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1436 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 148 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 216 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 8-ը՝ փակված, 8-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ փոխարինված, 2-ը՝ առանց համարանիշների։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 288, տեխնիկական զննություն չանցած՝ 511 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 35 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 860 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 126 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված վիճակում, 124-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 475-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 15 անձի։