Հյուսիսային Կարոլինայում պարետային ժամ է սահմանվել էլեկտրական ենթակայանների վրա հարձակման պատճառով, գրում է Reuters-ը։
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ՀԴԲ-ն հետաքննում է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետ կապված միջադեպը։ Duke Energy-ի աշխատակիցները պարզաբանել են, որ կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, անհայտ անձինք կրակ են բացել երկու էլեկտրական ենթակայանի վրա, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ են առաջացել։ Ըստ իշխանությունների՝ դա ծրագրված ու նպատակային հարձակում էր։ Մուր շրջանի շերիֆն ասել է, որ բռնարարքի պատճառները պարզ չեն:
Այս պահին դեպքի վայրում է վթարային խումբ է աշխատում։