Համաձայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022 թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ:
Այս տարվա միայն նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 144576 զբոսաշրջիկ։
2022 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 47%), Վրաստանը (10%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (3%) և Գերմանիան (2%):