Ամբողջ աշխարհում գործում են Չինաստանի հիմնադրած 100-ից ավելի ոստիկանության բաժանմունքներ: Դրանց նպատակն է վերահսկել, հետապնդել, որոշ դեպքերում՝ հայրենադարձել օտար երկրներում ապրող չինացի քաղաքացիներին՝ օգտագործելով Եվրոպայի և Աֆրիկայի երկրների հետ կնքված երկկողմ անվտանգության համաձայնագրերը, ասվում է CNN-ի հրապարակած բացառիկ զեկույցում:
The Guardian-ն էլ գրում է, որ միայն Իտալիայում գործում է չինական ոչ պաշտոնական 11 բաժանմունք: Մադրիդում հիմնված Safeguard Defenders քաղաքացիական իրավունքների կազմակերպության տվյալներով՝ նմանատիպ վայրեր կան Կանադայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Սերբիայում և այլ երկրներում։
Ըստ չինացի պաշտոնյաների՝ այս գրասենյակները պարզապես «սպասարկման կայաններ» են՝ օգնելու Չինաստանի քաղաքացիներին բյուրոկրատական ընթացակարգերում, ինչպիսիք են, օրինակ՝ անձնագրի կամ վարորդական իրավունքի երկարաձգումը: