Տան մաքրությունից մինչև լողացնել ու պարզապես զրուցել: «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության խնամատարն է պատմում՝ ինչի կարիք ունեն տատիկ-պապիկները:
Այս կազմակերպությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անցկացրած՝ տարեցներին ուղղված ծառայությունների դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկն է՝ Երևանի 6 ցերեկային կենտրոնում 430 շահառու տարեց ունեն, ևս 735 շահառու խնամքը տանն է ստանում:
Աննա Գրիգորյան («Առաքելություն Հայաստան» ՀԿ սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար) - 2020-ից էլ մասնակցում ենք: Տարիներ են եղել, որ ամբողջական ծածկն ենք ապահովել, հիմնականում ցերեկային կենտրոններում ենք աշխատել: 2022-ին նաև տնային պայմաններում խնամքի ծառայություններ ևս մատուցում են Երևանում և մարզերում:
Այս ծառայությունների համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023-ի համար դրամաշնորհային մրցույթն արդեն հայտարարել է՝ հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է:
2023-ի բյուջեում այս ծառայությունների համար հատկացումների ավելացումներ են արվել: 2022 թ. հաստատվել էր մոտ 3 միլիարդ դրամ, 2023 թ. նախատեսվել է 800 միլիոնով կամ 27.8 %-ով ավելի:
Այս պահին Հայաստանում ցերեկային կենտրոններից օգտվում է 1262 տարեց, 650-700-ը Երևանում, մյուսները՝ մարզերում:
Նախարարությունը նաև մոնիթորինգ է իրականացնում՝ ծառայությունների որակից մինչև տարեցների կարծիք, ծախսերի կատարողականներ: Նախարարությունից վստահեցնում են՝ որևէ խախտման դեպքում ցանկացած պահի պայմանագիրը կարող են միակողմանի չեղարկել:
Նախարարությունից տեղկացնում են՝ ծառայությունում ընդլայնում կա, եթե նախորդ տարի 80 շահառուի ծառայություն մատուցելու հնարավորություն կար, ապա 2023-ից 100-ը կդառնան:
Բողոքներին ի պատասխան՝ ԱՍՀ նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը շեշտում է՝ անցած տարի կառավարությունը ստիպված էր այդպիսի հրատապ քայլի դիմել, բայց նրանց համար պետք է գտնել այնպիսի մի ընկերություն, որը կկարողանա այլ վայրում պատշաճ ծառայություն մատուցել:
Ծառայություններից չի բողոքում, բայց եթե ավելի լավն են լինելու՝ ավելի լավ՝ ասում է Մյասնիկ Ասատրյանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան