Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, խորհրդարանի աշխատանքի և սոցիալական հարցրի մշտական հանձնաժողովի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) նախաձեռնությամբ հրավիրված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը և ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:
ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն իր ելույթում անդրադարձել է ընտրատեղամասերի մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար ընտրական իրավունք ապահովելու հարցին։
ԱԺ գլխադասային հանձնաժողովն ու IFES-ը ձևավորել են աշխատանքային խումբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավման վերաբերյալ օրենսդրական առաջարկներ ներկայացնելու նպատակով։
Կլոր-սեղանն էլ հրավիրվել էր հենց այդ նպատալով՝ լսելու շահագրգիռ կողմերին, որպեսզի հնարավոր լինի առկա խնդիրներին օրենսդրորեն ճիշտ լուծումներ գտնել։