Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտնել է 12 երկրում ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի հասցեին հնչած սպառնալիքների հետ կապված՝ դեսպանների հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին:
«Մինչ այս պահը 12 երկրում սպառնալիքի 18 դեպք է արձանագրվել: Իսպանիայում՝ ահաբեկչության փորձ, կենդանիների պոկված աչքերի տեսքով սպառնալիքներով փաթեթներ Հունգարիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Ավստրիայում, Չեխիայում, Վատիկանում, Ֆրանսիայում, ականապատման մասին հաղորդագրություններ Ղազախստանում, ինչպես նաև կասկածելի նամակ ԱՄՆ-ում»,- հայտնել է Կուլեբան:
Նրա կարծիքով՝ այդ կերպ «ահաբեկիչները փորձում են վախեցնել ուկրաինացի դիվանագետներին և թուլացնել ու վախեցնել Ուկրաինան»։