Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ, օրակարգում՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողների ընտրության և «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» և «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն ԹիՎի» և «Հուսաբեր» ՓԲ և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություննեը, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 և 62 միավոր:
Քննարկելով օրակարգային երկրորդ՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, լսելով կողմերի ներկայացրած մեկնաբանությունները՝ հանձնաժողովը որոշեց հարցի քննարկումը հետաձգել, կողմերին ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար։
Նիստի տեսագրությունը՝ ստորև: