«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ 3.9 կմ երկարությամբ ավտոճանապարհը սկսվում է Ներքին Գոշ գյուղից և ձգվում մինչև Գոշավանք, այն զբոսաշրջային կարևոր ուղղություն է։ Այս ճանապարհը միանում է նոր հիմնանորոգված Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ճանապարհի 11կմ երկարությամբ հատվածին։
Հիմնանորոգումն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 285 մլն դրամ։