Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ «Մեյջորել Արմենիա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ բաշխել է սննդի և հիգիենիկ պարագաների 314 փաթեթ: Կազմակերպության աշխատակիցները մասնակցել են փաթեթավորման և բաշխման աշխատանքներին:
«Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական առաքելությանը պարբերաբար միանում են կորպորատիվ հատվածի մեր գործընկերները, ինչի շնորհիվ կարողանում ենք ընդլայնել մեր շահառուների շրջանակը և տրամադրվող աջակցության ծավալները:
«Մեյջորել Արմենիան» 4 միլիոն դրամ նվիրատվություն էր կատարել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին աջակցելու նպատակով»,- ասված է Հայկական Կարմիր խաչի ընկերության հաղորդագրության մեջ: