Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր առավոտյան մեկնել են Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, որտեղ դեկտեմբերի 5-16-ը կմասնակցեն աշխարհի հերթական առաջնությանը:
Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Նշենք՝ նախքան «Փարիզ-2024»-ը ծանրորդների համար վարկանիշային 6 միջազգային մրցաշար կանցկացվի:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թիմում ընդգրկել է Անդրանիկ Կարապետյանին, Վարդան Մանուկյանին (երկուսն էլ՝ 89 կգ), Դավիթ Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանին (102 կգ), Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին (երկուսն էլ +109 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ կանանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ)։