Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում են անձրև և մառախուղ: