ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում երևում է, թե ինչպես է ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը պտուտակը մխրճում պատի մեջ, ապա տեսանկարահանում է՝ հետագայում շահարկելու նպատակով։
«Ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը պտուտակը (шуруп) նախ՝ մխրճում է պատի մեջ, ապա տեսանկարահանում է՝ հետագայում շահարկման թեմա սարքելու նպատակով։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերջին օրերին ամենաշատ քննարկված և շահարկված այս հարցի շուրջ, իբրև թե ամանորյա լուսավորության մոնտաժման աշխատանքների պատճառով տուժել են պատմամշակութային կառույցները»,- գրել է Չախոյանը:
Հիշեցնենք՝ մեղադրանքներ են հնչում, թե Երևանի պատմամշակութային շենքերը վնասվել են ամանորյա զարդարման հետևանքով: