Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, թե որպես ֆիզիկական անձ ինչպես պետք է վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից։
Եկամտային հարկի վճարման քայլերն են․
հարկային մարմնում հաշվառվելը,
էլեկտրոնային եղանակով հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելը,
եկամտային հարկը գանձապետական միասնական հաշվին վճարելը։
Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։