ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի մի քանի երկրի հետ NASAMS-ի «երկիր-օդ» դասի հրթիռային համակարգերն Ուկրաինա տեղափոխելու վերաբերյալ, հայտնել է Raytheon Co արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Գրեգ Հեյսը, գրում է Politico-ն:
Հեյսը նշել է, որ ՀՕՊ համակարգերը Կիև են ուղարկելու 3-6 ամսվա ընթացքում, այնուհետև առաջիկա 24 ամիսներին ԱՄՆ-ն դրանց փոխարեն Մերձավոր Արևելք ուղարկի նոր NASAMS:
Հեյսի խոսքով՝ NASAMS համակարգերը ստեղծվում են երկու տարվա ընթացքում, քանի որ էլեկտրոնային տարրերը և հրթիռային շարժիչների գնումները ժամանակ են պահանջում:
Պենտագոնի զեկույցների համաձայն՝ ԱՄՆ-ից NASAMS համակարգեր են ձեռք են բերել մերձավորարևելյան երկու պետություն՝ Օմանը և Կատարը, գրում է պարբերականը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Raytheon Co. ընկերությունը Ուկրաինայի համար NASAMS-ի «երկիր-օդ» դասի հրթիռային համակարգերի արտադրության պայմանագիր է ստացել։ Գործարքի գումարը գերազանցում է 1,216 մլրդ դոլարը: