ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լեհաստանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկեցինք տարածաշրջանում խաղաղաշինության և հակամարտությունների կայուն կարգավորման գործում առաջընթացի ուղիները: ԵՄ-ն դարձյալ հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին սերտ աջակցություն ցուցաբերելուն իրենց հարաբերությունների կարգավորման հարցում»,- նշել է ԵՄ գլխավոր դիվանագետը: