ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ պատրաստ է խոսելու Ռուսաստանի նախագահի հետ, եթե նա շահագրգռված լինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, գրում է Reuters-ը: Հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես պատրաստ եմ խոսելու նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի հարցով, եթե նա իսկապես շահագրգռվածություն հանդես բերի վերջ տալու պատերազմին: Նա դա դեռ չի արել»,- ասել է ԱՄՆ նախագահը և նշել, որ բանակցությունը տեղի կունենա միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո:
Բայդենը նաև ընդգծել է, որ մոտ ապագայում չի ծրագրում հանդիպել Պուտինի հետ:
Ըստ The Washington Post թերթի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը մասնավոր կերպով կոչ է անում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն բաց լինել Ռուսաստանի հետ երկխոսությանը: