Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին Ազգային տոնի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա բարեկամական հարաբերություններն ու բազմոլորտ փոխգործակցությունը:
Կարևորելով մեր երկրների միջև կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը՝ պատրաստակամ եմ անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ի նպաստ մեր պետությունների առաջընթացի։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։