Լիբանանի օրենսդիրները դարձյալ չեն կարողացել նախագահ ընտրել այդ հարցին նվիրված՝ խորհրդարանի նաև ութերորդ նստաշրջանում:
Քվեարկության արդյունքները հետևյալն են. պատգամավոր Միշել Մովաբադը ստացել է 37 ձայն: 52 քվեաթերթիկ համարվել է անվավեր, Էսամ Խալիֆայի օգտին քվեարկել է 9 պատգամավոր:
Նախագահի թեկնածուն քվեարկության առաջին փուլում պետք է ստանա 128 պատգամավորի ձայների երկու երրորդը։
Նստաշրջանի ավարտին խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտարարել է, որ հաջորդ հինգշաբթի խորհրդարանը նորից կհավաքվի նախագահի ընտրության համար: