Խորհրդարանի ամբիոնից ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինանը խոսեց անվտանգային խնդիրների մասին, նաև անդրադարձավ ՀՀ իշխանությունների կողմից տարվող դիվանագիտությանը:
«Համարում ենք, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն սահմանված սահմաններ և տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այնտեղից»,- ասաց Ռուբինյանը:
Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Ռուբինյանը նշեց.
«Համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պիտի լուծում ստանա, որովհետև հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն:
Համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»: