Դեկտեմբերի 2-ին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում:
«Զորամասերից մեկում հանդիպել եմ հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:
Այնուհետև հանդիպել ու զրուցել եմ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ, հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ: Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել եմ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:
Շրջայցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Այցի ավարտին ծանոթացել եմ զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը: