Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Չիլիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չիլիի միջև տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, արտահանումների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել B2B ձևաչափով գործարար հանդիպումների և համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։