Ավարտվել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման՝ 2022 թ. համար նախատեսված աշխատանքները: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այցելել են համալիրի տարածք՝ տեղում ստուգելու իրականացված աշխատանքների համապատասխանությունը նախագծին և ընդունելու կատարված աշխատանքները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Գուգարաց թեմի առաջնորդը և վանքի հոգևորականը: Քննարկվել են 2022 թ. իրականացված և 2023 թ. նախատեսված աշխատանքները: Ընթացիկ տարում իրականացված Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքները գնահատվել են բավարար:
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման՝ 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատանքն ավարտված է. նորոգումը կշարունակվի 2023 թվականին: